Սպանդանոցները պատրաստ են աշխատել՝ ըստ շուկայի պահանջարկի

Սպանդանոցները պատրաստ են աշխատել՝ ըստ շուկայի պահանջարկի

PanARMENIAN.Net - Սպանդանոցներն ունեն բոլոր հնարավորությունները և պատրաստ են աշխատել ըստ շուկայի պահանջարկի: Այդ մասին հայտարարել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ, հայտնում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունը:

Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և կոնկրետ սպանդանոցների պատրաստականության վիճակից է կախված լինելու հանրային սննդի կետերի կողմից նշված պարտադիր պայմանի կատարումը:

Նա նաև տեղեկացրել է, որ մշակվել է հստակ ճանապարհային քարտեզ, որի համաձայն էլ կիրականացվի վերահսկողությունը հանրապետության հանրային սննդի կետերում:

«Մենք խստորեն հետևելու ենք, որ վերահսկողությունը չվերածվի սպանդանոցային մորթն ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի շրջանառության: Այս թեման տարբեր հարթակներում քննարկվել է և եկել է արդեն գործնական քայլեր անելու ժամանակը: Ակնկալում ենք ձեր գործուն աջակցությամբ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով»,- ասել է Արթուր Շատվորյանը:

2020 թվականի հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---