ԱՄՆ-ն կխստացնի «գրին քարտերի» ստացման կարգը օրինական ներգաղթյալների համար13 օգոստոսի 2019 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Օրինական ներգաղթյալներին, որոնք սոցիալական օգնություն են ստանում ԱՄՆ-ում, առաջիկայում ավելի բարդ կլինի երկրում մշտական կացության թույլտվություն («գրին քարտ») ստանալ: Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունները կվերաբերեն այն անձանց, որոնց սննդի կտրոններ և բնակության վայրի վճարման պետական փոխհատուցում է տրվում: Այդպիսով, նրանք հարված կհասցնեն ներգաղթյալների ամենաչունեվոր շերտերին, որոնք օրինական հիմքեր ունեն երկրում մնալու, գրում է Deutsche Welle-ն The New York Times-ի վրա հղումով: Տվյալ փոփոխությունները կոչված են դանդաղեցնելու ներգաղթյալների հոսքն ԱՄՆ և կրճատելու վերաբնակների քանակը: Հավանաբար, այս որոշումը կհանգեցնի նրան, որ աղքատ միգրանտներից շատերը ստիպված կլինեն ընտրություն կատարել ԱՄՆ-ում ֆինանսական օգնություն ստանալու և երկորւմ օրինական մնալու միջև: Նշվում է, որ փոփոխությունները չեն առնչվի այն անձանց, որոնք արդեն ստացել են «գրին քարտ»: Ակնկալվում է, որ նոր որոշումը կհրապարակվի օգոստոսի 14-ին և ուժի մեջ կմտնի 60 օրից՝ 2019-ի հոկտեմբերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |