Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են ՌԴ և ՀՀ սերտ գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում

Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են ՌԴ և ՀՀ սերտ գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում

PanARMENIAN.Net - ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում քննարկել են երկու երկրների ազգային և տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունները, հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը:

«Պատրուշևը կարևորել է ՀՀ և ՌԴ սերտ գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նշվել է, որ այդ խնդիրները կարևոր են երկու պետությունների կայուն զարգացման, ինչպես նաև ահաբեկչությոն և ծայրահեղականության դեմ պայքարելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քննարկվել է ՌԴ և ՀՀ ԱԽ աշխատակիցների, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև առևտրատնտեսական հարաբերություններին: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վիճակի մասին:

Քննարկվել է նաև երկկողմ համագործակցությունը ԵՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ ԳՎ հարթակում:

Կողմերն ամփոփել են հայ-ռուսական խորհրդակցություններն անվտանգության հարցերի շուրջ, որտեղ քննարկվել են երկու երկրների ազգային և տեղեկատվական անվտանգությունից բխող փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---