Ուկրաինան քաղաքացիություն կտա քաղհետապնդման ենթարկվող ռուսաստանցիներին

Ուկրաինան քաղաքացիություն կտա քաղհետապնդման ենթարկվող ռուսաստանցիներին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնվում է այն աձանց ցանկը, որոնք կարող են հավակնել Ուկրաինայի քաղաքացիությանը: Ըստ փաստաթղթի, Ուկրաինայի քաղաքացիությանը կարող են հավակնել ՌԴ քաղաքացիները, որոնք ենթարկվել են «հետապնդման քաղաքական համոզմունքների համար»:

Բացի այդ, քաղաքացիություն կստանան այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք պաշտպանել են Ուկրաինան, գրում է Meduza-ն:

Հուլիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով թույլատրվում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ապրող մարդկանց պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---