ԵՊԲՀ-ն ռազմաբժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար

ԵՊԲՀ-ն ռազմաբժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար

PanARMENIAN.Net - Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի պաշտպանության բանակի համար:

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ:

Ռազմաբժշկական ֆակուլտետը՝ որպես ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն նախատեսում է ընդունել կուրսանտներ նաև Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից:

Հայաստան ժամանած կուրսանտներին Բժշկական համալսարանը կապահովի կեցավայրով, իսկ սննդի հետ կապված հարցերը կլուծվեն ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

ֆակուլտետը 2019-2020 ուսումնական տարում ընդունել է 18 կուրսանտ, ևս 34-ին՝ «Պատիվ ունեմ» ծրագրով: Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված 18 կուրսանտներն այժմ ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում անցնում են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքները և օգոստոսի 26-ին զինվորական երդում կտան ԵՊԲՀ-ում:

Իր 25-ամյա գործունեությամբ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը հասել է այն մակարդակի, որ արտահանում է բժշկական կրթությունը և շարունակում է ռազմաբժշկական կրթության կենտրոն մնալ ԱՊՀ երկների համար: 2019-ին Հայաստանի և Ղազախստանի ռազմաբժշկական կրթության համագործակցության շրջանակում, Ալմատայի և Աստանայի ռազմաբժշկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքների պետերն մեկ ամիս վերապատրաստվել են ԵՊԲՀ հիվանդանոցներում և ՊՆ զինվորական հոսպիտալներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---