ԱՀԿ. Կարմրուկով հիվանդանալու դեպքերն աշխարհում եռապատկվել են13 օգոստոսի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - 2019-ի առաջին 6 ամսում կարմրուկով հիվանդների թիվն աշխարհում 2018-ի ցուցանիշի համեմատ եռապատկվել է: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի տվյալները: Ըստ կազմակերպության փորձագետների, աշխարհում կարմրուկով հիվանդների թիվն անշեղորեն աճում է 2016-ից սկսած: 2019-ի առաջին կեսին վարակների քանակն ամենաբարձրն է եղել վերջին 13 տարում: Միլիոնավոր մարդիկ աշխարհում ռիսկի գոտում են՝ զգուշացնում է ԱՀԿ-ն, գրում է Deutsche Welle-ն: «Աշխարհի մի շարք երկրներում կարմրուկի բռնկումները մարտահրավեր են դարձել առողջապահության համակարգի համար, շատերը մահացել են, մի մասը հաշմանդամ է դարձել»,-ասվում է զեկույցում: Ըստ ԱՀԿ-ի, հիվանդների ամենամեծ քանակը 2019-ին գրանցվել է Կոնգոյում, Մադագասկարում և Ուկրաինայում: Մեծ բռնկումներ են գրանցվել նաև մի շարք աֆրիկյան երկրներում, ինչպես նաև Թաիլանդում, Ֆիլիպիններում և Ղազախստանում: Եվրոպայում 2019-ի առաջին 6 ամսում գրանցվել է կարմրուկի մոտ 90.000 դեպք: Դա գերազանցել է հիվանդությունների ամբողջ քանակը 2018-ին՝ 84 462 դեպք: Ընդ որում, այժմ կարմրուկի բռնկումներ են գրանցվում ոչ միայն պատվաստման ցածր մակարդակով երկրներում, այլ նաև այն երկրներում, որտեղ պատվասումների մակարդակն ընդհանուր առմամբ բարձր է: Բացի այդ, դա կապված է պատվաստանյութի անհավասար բաշխման հետ երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև պատվաստման տարբեր մակարդակով տարբեր տարիքային խմբերի մարդկանց մոտ, նշվում է զեկույցում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |