Երևանում շինաղբ տեղափոխող մեքենաներն ավելի ուժեղ կհսկվեն13 օգոստոսի 2019 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, կսահմանվի լրացուցիչ հսկողություն: «Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ մյուս օրը դեպքը կարող է կրկնվել: Սահմանված տուգանքից բացի պետք է քննարկենք նաև ընթացքի ժամանակ աղտոտված փողոցների մաքրման ծախսի խնդիրը: Մենք ունենք նաև Կառավարության որոշմամբ սահմանված փողոցների ցանկ, մասնավորապես կենտրոնում, որտեղ արգելվում է բեռնատարների՝ առանց համապատասխան թույլտվության մուտքը: Պետք է հսկողություն սահմանենք և գործնականում կյանքի կոչենք այս որոշումը»,- նշել է քաղաքապետը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |