«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրն և ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած հաշվապահը ձերբակալվել են13 օգոստոսի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - «Սեքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը և նույն ՍՊԸ-ին ծառայություններ մատուցած «Էլիպս» ընկերության հաշվապահը ձերբակալվել են։ Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։ Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Քրեական գործի շրջանակում ընկերության տնօրենը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից՝ ամսական ստացված 70 մլն դրամից 43 մլն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: 2014 թվականին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ընկերության հետ 25 տարվա պայմանագիր է կքնել: Մինչև 2016 թվականը ընկերության տեղադրած արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների դիմաց վարորդների վճարած տուգանքների 50%-ը պատկանում էր ընկերությանը, մյուս 50%-ը մտնում էր պետական բյուջե: Վերջին երկու տարում, ըստ պաշտոնական տեղեկատվության, այդ տուգանքներն ամբողջությամբ պետական բյուջե են մտել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |