Դատարանը թույլ է տվել հարցաքննել Պորոշենկոյին ստի դետեկտորի կիրառմամբ

Դատարանը թույլ է տվել հարցաքննել Պորոշենկոյին ստի դետեկտորի կիրառմամբ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները ստացել են դատարանի թույլտվությունը և երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հարցաքննությունը մտադիր են անցկացնել ստի դետեկտորի կիրառմամբ: Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Անժելիկա Իվանովան:

Ըստ նրա, անկախ դատարանի թույլտվությունից, հարցաքննության համար հարկավոր է նաև Պորոշենկոյի համաձայնությունը: Ընդ որում պոլիգրաֆի կիրառմամբ հարցաքննությունը կարելի է անցկացնել միայն քննիչի աշխատասենյակում՝ մինչդատավարական քննության գաղտնիքի պահպանմամբ: Հարցաքննությունն ուղիղ եթերով, ինչպես առաջարկում էր Պորոշենկոն, անհնար է, ասել է Իվանովան, հայտնում է «Վեդոմոստին»:

Օգոստոսի 12-ին Պորոշենկոն հարցաքննության է ներկայացել «Պրյամոյ» հեռուստաալիքի գնման ժամանակ հարկերից խուսափելու գործով: Նախկին նախագահը գրեթե 2 ժամ պատասխանել է քննիչի հարցերին: Զրույցից հետո գերատեսչության ղեկավար Ռոման Տուբան հայտարարեց, որ հնարավոր է՝ մյուս հարցաքննությունն անցկացվի պոլիգրաֆի կիրառությամբ: Պորոշենկոն իր հերթին հայտարարել է, որ չի վստահում քննության անաչառությանը: Նա համաձայն է ստի դետեկտորի կիրառմանը միայն եթե այն ուղիղ եթերով հեռարձակվի «Պրյամոյ» հեռուստաալիքով:

Պորոշենկոյի դեմ 11 քրգործ է հարուցվել: Ուկրաինայի դատախազ Յուրի Լուցենկոն ավելի վաղ պնդում էր, որ բոլոր գործերով նա որպես վկա է անցնում: Պորոշենկոն դա համարում է քաղաքական հետապնդում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---