ԱԳ նախարար. Ուրուգվայը ՀՀ համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է

ԱԳ նախարար. Ուրուգվայը ՀՀ համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է

PanARMENIAN.Net - Ուրուգվայը Հայաստանի համար շատ կարևոր, հուսալի գործընկեր է: Այդ մասին Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ Ուրուգվայը յուրաքանչյուր հայի մոտ նաև մեծ էմոցիոնալ զգացում է առաջացնում։

Նախարարը հավելել է, որ սա այն երկիրն է, որը դեռևս 1965-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և 2004-ին օրենքով էլ ավելի ամրապնդեց այդ ճանաչման փաստը, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ուրուգվայի հետ միջպետական հարաբերությունները հիմնվում են համընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խաղաղություն, և այդ առումով համատեղ նպատակներն առաջա տանելու համատեղ գերակայութայն վրա, որի համար համագործակցում են նաև միջազգային հարթակներում։ Ուրուգվայն աջակցում է Հայաստանի այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության կանխարգելմանը։

Նախարարը նշել է, որ երկկողմ օրակարգում անդրադարձ է եղել հարաբերությունների բազմաթիվ հարցերի, քաղաքական երկխոսության շարունակականությանը, Ուրուգվայի մոտ 20 հազարանոց հայ համայնքի դերին՝ որպես 2 երկրների հարաբերություններում կամուրջի։ «20 հազար հայը ոչ միայն նվիրված քաղաքացիներ են Ուրուգվայի և մասնակցում են երկրի սոցիալ-տնտեսական քաղաքական, գիտական կյանքին, այլ նաև մնում են հավատարիմ իրենց ինքնությանը՝ որպես հայ»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Կողմերը կարևորել են նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվությունը, նշվեց, որ ձևավորված է միջխորհրդարանական բարեկամության խումբը։ԱԳ նախարարները քննարկել էին նաև միջազգային օրակարգի տարբեր հարցեր։

«Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշումներն ու դրանց տրամաբանությունը։ Վերահաստատեցի, որ ԼՂ բնակչության, մեր հայրենակիցների անվտանգությունը եղել և մնում է գերակա մեր մոտեցումներում, ինչպես նաև դրանից բխող ստատուսի հարցը»,-ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ խաղաղ կարգավորումն այլընտրանհք չունի։

ԱԳ նախարարը նաև նշել է, որ այս շաբաթվա ընթացքում Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսություն, որի շուրջ քննարկումները եղել էին Նյու Յորքում նախորդ տարի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---