Ալեքսանդր Կարավաեւ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտ ապագայում անհնար է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մոտ ապագայում հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է Մոսկվայի պետական համալսարանի հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը: Նա ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի երեք հիմնական գործոնների առկայության դեպքում: «Առաջին գործոնը բանակցությունների ձեւաչափի փոփոխությունն է եւ Թուրքիայի առաջարկած Կայունության եւ համագործակցության կովկասյան պլատֆորմի ընդունումն է: Հիմնական դերն այստեղ կստանձնեն երկկողմ հարաբերությունների զորացման միտումները: Գտնում եմ, որ այս համատեքստում 2010-2011թթ. հնարավոր է որոշ առաջխաղացում այդ հակամարտության հանգուցալուծման գործում: Երկրորդ գործոնը կախված է նրանից, թե ինչպես կզարգանա տնտեսական իրավիճակն Ադրբեջանում: Եթե գալիք 5 տարում Ադրբեջանը ցույց տա Հարավային Կովկասին զարգացման նոր հաջող մոդել, ապա, հավանաբար, Հայաստանում ընդառաջ կգնան այս հակամարտության կարգավորման հարցում: Երրորդ գործոնը կապված է Հայաստանում ներքին հասարակական իրավիճակի փոփոխման հետ», հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---