Վթարային վայրէջք կատարած օդաչուներին Կրեմլում հերոս են համարում

Վթարային վայրէջք կատարած օդաչուներին Կրեմլում հերոս են համարում

PanARMENIAN.Net - Կերմլում հերոսներ են համարում օդաչուներին, որոնք կարողացել է են А321 ինքնաթիռով վթարային վայրէջք կատարել մերձմոսկովյան դաշտում՝ տասնյակ մարդկանց կյանքեր փրկելով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եկեք շնորհավորենք միմյանց, որ ինքնաթիռի 234 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները ողջ են մնացել: Շուտափույթ ապաքինում մաղթենք նրանց, ով տուժել է, և շնորհավորենք հերոս օդաչուներին, որոնք փրկեցին մարդկանց կյանքներն ու վայրէջք կատարեցին»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ուրալյան ավիաուղիների» А321 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օգոստոսի 15-ի առավոտյան Ժուկովսկի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:Օդանավը կատարում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը: Բարձրություն հավաքելիս՝ օդանավը բախվել է ճայերի երամին: Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ անջատվել են, քանի որ այնտեղ թռչուններ էին հայտնվել: Շարժիչներից մեկը բռնկվել էԱրդյունքում անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել Ռիբակի գյուղի մոտակայաքի եգիպտացորենի դաշտում: Ուղևորներին տարհանել են ինքնաթիռից փչովի տրապերի միջոցով: Հրդեհ ինքնաթիռում չի եղել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---