«Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում շարունակում են մարել հրդեհները

«Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում շարունակում են մարել հրդեհները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները «Արևիկ» ազգային պարկի հարակից տարածքում վերսկսվել են:

Հրդեհը մեկուսացվել էր օգոստոսի 15-ին ժամը 13:10-ին: Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին. 24 փրկարարների և «Արևիկ» ազգային պարկի 7 աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ և Մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---