«Պոբեդան» վերսկսում է ավիատոմսերի վաճառքը դեպի Գյումրի16 օգոստոսի 2019 - 12:27 AMT PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերությունն օգոստոսի 16-ից վերսկսում է ավիատոմսերի վաճառքը դեպի Գյումրի: Այդ մասին հայտարարել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Ձմռան համար նախատեսված թռիչքների ժամանակացույցը դադարեցվել էր օդանավակայանի հետ եղած տարաձայնությունների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այսոօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի թռիչքների տոմսերի վաճառքը: Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վառելիքի լիցքավորման գործընթացի հսկողության համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին կկարողանան Գյումրի մեկնել»,-ասել էընկերության ներկայացուցիչը: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ լոուքոսթեր «Պոբեդան» կկասեցնի թռիչքները Հայաստան ձմռան շրջանում՝ նշելով, որ դա կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի թերլիցքավորման հետ: Աղբյուրը նշել էր, որ ավիաընկերությունը բազմիցս է դիմել օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով շտկել իրավիճակը: Ըստ ՏԱՍՍ-ի, ինչպես ասվում է Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում, օդանավակայանը ներողություն է խնդրել վառելիքի թերլիցքավորման հետ կապված միջադեպի համար և խոստացել է, որ «մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն: Մենք լիարժեք երաշխավորում ենք, որ նման միջադեպերն ապագայում կբացառվեն»,-ասվումէ նամակում: «Պոբեդան» շաբաթական 10 չվերթ է իրականացնում Մոսկվայից Գյումրի, իսկ ձմռան շրջանում շաբաթական 7 չվերթ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |