Սոնա Աղեկյանը քաղաքապետարանի վարչության պետին առաջարկել է հոտ քաշել կոյուղաջրով տարայից ու բերման ենթարկվել16 օգոստոսի 2019 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի Աղյուսագործների 86 հասցեում ապրող մի քանի ընտանիքներ զրկվել են կոյուղագծից: Այս հարցով բնակիչների հետ առավոտյան հանդիպել են ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը ու ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Տեղում բնակիչների հետ հանդիպումից հետո քաղաքացիները Աղեկյանի և պատգամավորների հետ որոշել են գնալ քաղաքապետարան և հարցը քննարկել անձամբ քաղաքապետի հետ, հայտնում է Aysor.am-ը: Քաղաքապետարանի դիմաց նրանց հանդիպել է քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետը, ում Սոնա Աղեկյանը առաջարկել է հոտ քաշել կոյուղաջրից: Վարչության պետը զայրացել է ու թափել տարայի պարունակությունը, իսկ ոստիկանությունը բերման է ենթարկել Սոնա Աղեկյանին: «Ոստիկանության բաժնի պետի հետ զրուցեցինք, բերման ենթարկված քաղաքացու հետ որոշակի պարզաբանական գործողություններ կանեն և Սոնան դուրս կգա: Հիմա մեզ ժամանակ տվեք, անմիջապես գնում ենք Ազգային ժողով, և առողջապահության նախարարին և քաղաքապետին զանգահարեմ, որպեսզի կանխենք այս հակահիգիենիկ վիճակը և անցնենք մյուս մեր օրինական քայլերին»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |