Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust-ի նորանշանակ ղեկավարին16 օգոստոսի 2019 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Էդվարդ Ռոբերտ Սայֆրետին: Հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ The HALO Trust-ի հետագա գործունեությանը, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարներին առնչվող հարցեր, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի անվտանգության ապահովելուն ուղղված կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ և վերահաստատել արտաքին քաղաքական գերատեսչության պատրաստակամությունը՝ հետագայում նույնպես աջակցելու Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանը: Մասիս Մայիլյանը The HALO Trust-ի նոր ղեկավարին հաջողություն է մաղթել կարևոր առաքելության իրականացման գործում: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն |