Թուրք հակերները Բուլղարական եկեղեցուց «վրեժ են լուծում» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հայաստանին ուղղված ցավակցության համար

PanARMENIAN.Net - Թուրք հակերների մի խումբ գրոհել է բուլղարական ուղղափառ կայքը` Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու (ԲՈւԵ) Լովչանական թեմի էջը: «Քանդողները» դրա փոխարեն Հայաստանն ու Հունաստանն անպատվող բովանդակությամբ անգլերեն գրությամբ ցուցապաստառ են կախել: Ներկա պահին կայքն անհասանելի է, վարիչները խոստանում են մի քանի օրում լուծել խնդիրը: Ինչպես ենթադրում են դիտորդները, ամենայն հավանականությամբ, Բուլղարական եկեղեցու վրեժն այն բանի համար է, որ 2007թ. վերջին Բուլղարական Հայրապետ Մաքսիմն ու ԲՈւԵ Սրբազան Սինոդը Հայոց Կաթողիկոս-Հայրապետ Գարեգին II-ին նամակ են ուղարկել Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: 2008թ. փետրվարին Գարեգին II-ը Հայրապետ Մաքսիմին պատասխան շնորհակալական նամակ է ուղարկել: «ԲԳ դռներ» պորտալը հաղորդում է, որ այն ներկայումս նույնպես ջանում են քանդել, բայց առայժմ փորձերն անհաջող են, հաղորդում է NEWSru.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---