Սասուն Միքայելյանը՝ Օգանովսկու մասին. Չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակելու հրաման տա17 օգոստոսի 2019 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Մարտի 1-ի քրգործին, հրապարակվող ցուցմունքների հետ կապված լրագրողներին ասել է, որ քաջատեղյակ չէ այդ մասին: «Քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի»,- ասել է նա՝ նշելով, որ կարծիք հայտնել չի կարող: Այն հարցին, թե Արցախի պաշտպանության փոխնախարար, գեներալ Օգանովսկուց՝ Սամվել Կարապետյանից, սպասո՞ւմ էր, որ նա կարող է զորք բերել, կրակ արձակելու հրաման տալ՝ Միքայելյանը պատասխանել է. «Կրակ արձակելու հրամա՞ն: Երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրաման տա, ժամանակը ցույց կտա՝ ինչ է եղել: Որպես պատերազմ անցած մարդ՝ երբեք ինքը իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու: Ես չեմ խորանում՝ մի քանի տարի առաջ ինչ ա եղել, նորից եմ կրկնում՝ չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել ժողովրդի վրա, գեներալը, որ իր կյանքը դրել է էդ ժողովրդի, մեր պետության, պետականության, Արցախ աշխարհի համար», հայտնում է Shantnews-ը: Միքայելյանից հետաքրքրվել են՝ ինչպե՞ս է գնահատում այն տեղեկությունները, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Արցախից մոտ 700 հոգի է բերվել Երևան: «Ես կարծիք չեմ կարող հայտնել»,- ասել է պատգամավորը: Միքայելյանը չի ցանկացել պատասխանել թեմային վերաբերող այլ հարցերի, միայն նշել է. «Քննություն է ընթանում, ես գուշակ չեմ ձեզ համար»: BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն նյութով անդրադարձել էր Մարտի 1-ի իրադարձություններին և Թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործի շուրջ ծավալված զարգացումներին: Ասվում էր, որ լրատվամիջոցը ստացել է բացառիկ հասանելություն Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերին:Քննչական մարմինները հերքել են իրենց առնչությունը նյութերի արտահոսքի հետ, ինչպես նաև ուռճացված և արհեստական որակել միջազգային լրատվամիջոցի հրապարակման շուրջ առաջացած աղմուկը։ Շեշտվում է, որ Օգանովսկին եղել է Երևանում Արցախից բերված ուժային ստորաբաժանումների հրամանատարը, նա ինքը հաստատել է այդ փաստը 2018 թվականի օգոստոսի 15-ի՝ չորս ժամ տևած ցուցմունքում:Սամվել Կարապետյանը հերքել է հրաման արձակելու մասին լուրերը՝ խոստանալով ավելի ուշ ուսումնասիրել հրապարակումը և մեկնաբանել այն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |