ՀՀ հավաքականը 2 արծաթ է նվաճել ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում19 օգոստոսի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Տալինում ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 2 արծաթե մեդալ է նվաճել։ Արծաթե մեդալակիր է դարձել 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։ Եզրափակչում հայ ըմբիշը 3։6 հաշվով զիջեց Վրաստանի ներակայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեորգի Շոթաձեին։ Մինչ եզրափակիչը Շանթը անցկացրել էր 4 գոտեմարտ, հաղթելով Էստոնիայի, Թունիսի, Մոլդովայի և Թուրքիայի ներկայացուցիչներին։ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակչում 2։7 հաշվով պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին՝ նվաճելով արծաթե մեդալ։ Մինչ եզրափակիչը Հովհաննիսյանը անցկացրել էր 4 գոտեմրատ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Սահակի համար սա առաջին տարին էր երիտասարդների տարիքային խմբում, նա այս տարվա երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |