Սերժ Թանկյանը սատարում է #SaveAmulsar արշավին

Սերժ Թանկյանը սատարում է #SaveAmulsar արշավին

PanARMENIAN.Net - Հանրահայտ երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը միացել է #SaveAmulsar արշավին: Հայտնի երաժիշտն իր ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել «Փրկենք Ամուլսարը» գրությամբ:

Դեռևս 2018-ի աշնանը Թանկյանը հայտարարել էր, որ հանքերը հարատև վնաս են հասցնում բնական միջավայրին՝ անկախ նրանից, թե դա ինչ տիպի հանք է, որքան լավ է վերահսկվում հանքի գործունեությունը աղտոտիչների առումով, այն ամեն դեպքում հարատև վնաս է հասցնելու բնական միջավայրին: «Մանավանդ, բաց հանքերը, ինչպես առաջարկվել է Ամուլսարի դեպքում, որտեղ օգտագործվելու են պայթուցիկներ և այլն: Ոչ մի երաշխիք չկա, որ աղտոտիչները չեն թափանցի ջրային ավազաններ»,-ասել էր այն ժամանակ Սերժ Թանկյանի տեսաուղերձում։

Ավելի վաղ Հայկական բնապահպանական ճակատը #SaveAmulsar արշավ է սկսել, որի շրջանակում հայտնիները խոսում են Ամուլսարի մասին:Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---