ՌԴ մաքսատունը փոխել է ուղեբեռի ստուգման կանոնները19 օգոստոսի 2019 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտնում ֆիտոսանիտարական վերահսկման նոր կանոնները, որոնք էքսպերիմենտի կարգով կգործեն մինիչև 2022թ.: Եթե մրգերի, բանջարեղենի, սերմերի կամ բուսական ծագման այլ ապրանքի ընդհանուր քաշը գերազանցի 5 կգ-ն, կպահանջվի ֆիտոսանիտարական հավաստագիր: Եթե հավաստագիր չլինի, բեռը կառգրավվի և հետ կուղարկվի կամ կոչնչացվի, գրում է «Ռոսիյսկայա գազետնա»: Ընդունած որոշման մասին մաքսատունը կիրազեկի «Ռոսսելխոզնադզորի» միասնական միջգերատեսչական փոխգործակցության համակարգի միջոցով: Առանց հավաստագրի այսուհետ թույլ է տրվում 3 ծաղկեփնջից ոչ ավելի ներկրել՝ յուրաքանչյուրի մեջ 15-ական ծաղիկով: Ստուգվելու է նավեի, ինքնաթիռների, գնացքների, ինչպես նաև դրանց անձնակազմերի անդամների ուղեբեռը: Զննության կենթարկվեն նաև ավտոմեքենաները: Նման կանոններ կգործեն ՌԴ պետսահմանի մի քանի անցակետերում, մասնավորապես, դա վերաբերում է Վլադիվոստոկի Սվոբոդնի նավահանգստին: Ստուգումներ կիրականացվեն նաև 3 ավտոմոբիլային անցակետերում՝ Ֆինլանդիայի հետ սահմանին, Էստոնիայի հետ սահմանին և Դաղստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին: Բանջարեղենի, մրգերի և ծաղիկների ներկրման նույն կանոնները գործում են նաև այլ անցակետերում, սակայն ուղեբեռը զննում են «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները: Օրենքը տարածվում է անանասի, թզի, գուավայի, մանգոյի, ավոկադոյի, ծիրանի, կեռասի, դեղձի, ցիտրուսայինների վրա: Նույն կանոնները գործում են նաև լոլիկի, կաղամբի, գազարի, վարունգի, կարտոֆիլի պարագայում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |