ԵՊԲՀ-ն կհամագործակցի Կոպենհագենի համալսարանի հետ19 օգոստոսի 2019 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կոպենհագենի համալսարանի միջև երկկողմանի նոր փոխանակային ծրագրի պայմանագիր է կնքվել: Ծրագիրը ԵՊԲՀ Հիգիենայի և էկոլոգիայի և Կոպենհագենի համալսարանի Սննդաբանության և սպորտի ամբիոնների միջև 2016-2018թթ. իրականացրած ծրագրի հաջորդ փուլն է, հայտնում է ԵՊԲՀ մամուլի ծառայությունը: Նախորդ ծրագիրը ճանաչվել էր Կոպենհագենի համալսարանի ամենահաջողված միջազգային համագործակցական ծրագրերից մեկը, ինչը հնարավորություն է ընձեռնել շարունակել համագործակցությունը` ընդլայնելով երկկողմ հետաքրքրությունների շրջանակը: Կնքված պայմանագրի շրջանակում պլանավորվում են ոչ միայն սննդաբանության ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող դանիացի գիտնականների այցեր ԵՊԲՀ, այլև հայկական բուհի դասախոսական անձնակազմի այցեր Կոպենհագեն: Բացի այդ ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներին հնարավորություն կընձեռվի կլինիկական սննդաբանության եռամսյա դասընթաց անցնել Դանիայում: Բժշկական համալսարանն իր հերթին ընդունելու է Կոպենհագենի համալսարանի սննդաբանության մագիստոսական շրագրի ուսանողներին, որոնք իրենց մասնագիտական պրակտիկայի մի մասը կանցկացնեն ԵՊԲՀ-ում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |