ԵՄ-ը գոհ է Կովկասում կարգավորման գործընթացի առնչությամբ Թուրքիայի գրաված դիրքով11 հոկտեմբերի 2008 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիային անհրաժեշտ է արագացնել իր` Եվրամիության մեջ լիիրավ անդամի որակավորմամբ ինտեգրվելու հետ կապված բարեփոխումների անցկացումը, համոզված է ԵՄ ընդլայնման հարցերի գծով եվրոկոմիսար Օլի Ռենը: «Ես Թուրքիայից ավելի շատ վճռական քայլեր եմ ակնկալում նրա` Եվրամիություն մտնելու հարցում նախատեսված բարեփոխումների իրականացման գործընթացում»,- ասել է նա` ելույթ ունենալով Թուրքիայի եւ ԵՄ հարաբերություններին նվիրված Ստամբուլի կոնֆեռանսին: Եվրոկոմիսար Ռենի կարծիքով, «ԵՄ-ն եւ Թուրքիան միեւնույն ուղղությամբ են գործում տնտեսությունների եւ հասարակությունների միավորման համար»: «Չնայած առաջացող բացասական պահերին, գործընթացն առաջ է գնում, եւ ներկա պահին ինտեգրացիոն գործի յոթ բաժինների գծով բանակցությունները բացված են: Այս տարվա ավարտին բանակցություններ կսկսվեն նոր բաժինների գծով»,- ասել է Ռենը: Նա դրական գնահատական է տվել Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման Անկարայի առաջադրած նախաձեռնությանը` նշելով, որ «ԵՄ-ը գոհ է Կովկասում կարգավորման գործընթացի առնչությամբ Թուրքիայի գրաված դիրքով», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը օգոստոսին առաջադրել է թուրք վարչապետ Թայիպ Էրդոգանը: Տարածաշրջանի կայունության ապահովմանն ուղղված եւ ԵԱՀԿ սկզբունքների վրա հիմնված լինելով` այս նախաձեռնությունը կազմակերպության մեջ նախատեսում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |