Արամ Ա-ն «բացարձակորեն դեմ» է Ստամբուլյան կոնվենցիային (վիդեո)

Արամ Ա-ն «բացարձակորեն դեմ» է Ստամբուլյան կոնվենցիային

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն օգոստոսի 18-ին Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած սուրբ պատարագից հետո խոսել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ հայտարարելով, որ «բացարձակորեն դեմ» է:

«Որեւէ փաստաթղթի, ով էլ լինի հեղինակը, որքան էլ կարևոր լինի այն, որևէ մտածելակերպ, որը կարող է վնասել հայ ընտանիքին, հոգևոր, բարոյական, ազգային արժեքների համակարգին, որպես Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, բացարձակորեն դեմ եմ», - հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ որևէ փաստաթուղթ, որը զգայուն բնույթ ունի չի կարող հապճեպ ընդունվել և յուրաքանչյուր հարց, որը համահայկական հետևանքներ կարող է ունենալ, պետք է քննարկվի համայն հայության մասնակցությամբ:

Նա հավելել է նաև, որ բոլորը կողմ են, որ կնոջ հանդեպ ցանկացած բռնարարք դատապարտելի է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---