ԱԺ դարպասները փակել են Ամուլսարի ակտիվիստների առջև

ԱԺ դարպասները փակել են Ամուլսարի ակտիվիստների առջև

PanARMENIAN.Net - Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի շահագործման դեմ ակցիայի մի խումբ մասնակիցներ, բնապահպաններ ցանկացել են մտնել Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են քննարկում անցկացնել Ամուլսարի թեմայով:

ԱԺ-ի դարպասները փակել են Ամուլսարի ակտիվիստների դիմաց: Ոստիկանների ու ցուցարարների միջև հրմշտոց տեղի ունեցավ:

Ցուցարարները փորձել են փակել Բաղրամյան պողոտան, բայց նրանց թույլ չեն տվել:

12:00-ին վարչապետը Բաղրամյան 26-ում քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի շահագործման հարցով: Քննարկման արդյունքներից դժգոհ բնապահպանները հայտարարեցին ԱԺ այգում հանրային քննարկում կազմակերպելու մասին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---