Թունյանը՝ Ամուլսարի մասին. Վատ ազդակ է ներդրողի համար, թե ինչ կարող է լինել ներդրման դեպքում19 օգոստոսի 2019 - 15:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պդնում է, որ եթե բավարար հիքմեր չկան հանքի գործունեության դադարեցման համար, ուրեմն այն պետք է շահագործվի: Նա հավելել է, որ սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում, հայտնում է Aysor.am-ը: Թունյանը նշել է, որ փորձաքննության արդյունքում «Լիդիանին» առաջարկվել է 16 քայլ, որոնց իրականացման դեպքում ռիսկերը կարելի է կառավարելի դարձնել.«Եթե մենք այս տիպի տարբերակում Ամուլսարի հանքի թույլտվությունը վերցնում ենք հետ, ուրեմն այդ տրամաբանությամբ ՀՀ բոլոր հանքերի թույլտվությունները պիտի հետ վերցնենք, իսկ մենք այս պահին պատրա՞ստ ենք հանքարդյունաբերությունից հրաժարվել», - ասել է նա: Հարցին՝ հանքի չշահագործման դեպքում հետևանքներն ավելի վա՞տ են լինելու, Թունյանն ասել է.«Վատ, հետևանքներն արդեն իսկ վատ են: Սա շատ վատ ազդակ է պոտենցիալ ներդրողներին, որովհետև ներդրողի համար սա փաստացի օրինակ է, թե ինչ կարող է լինել ներդման դեպքում: Իրենց համար նշանակություն չունի Հայաստանի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանը, թե Նիկոլ Փաշինյանը, իրենց համար կա Հայաստան պետություն, որը թույլ է տվել հանքը շահագործել, կատարվել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ ու հիմա, եթե այդ ամեն ինչը մի կողմ թողնելով որոշում է կայացվում, որ հանքը փակվի, նշանակում է, որ ցանկացած ներդրման ժամանակ նման որոշում կարող է լինել և այդ ներդրումը փաստացի գնա կորի»: Մինչդեռ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |