Netflix-ը սերիալ կնկարահանի Էլվիս Փրեսլիի մասին

Netflix-ը սերիալ կնկարահանի Էլվիս Փրեսլիի մասին

PanARMENIAN.Net - Netflix սթրիմինգային ծառայությունը հայտարարել է, որ մտադիր է կատակերգական Agent King («Գործակալ թագավորը») սերիալ նկարահանել երգիչ Էլվիս Փրեսիի մասին:

Սերիալային Էլվիսը գաղտնի կառավարական ծրագրի գործակալ կդառնա՝ պաշտպանելու համար երկիրը «մութ ուժերից»: Միևնույն ժամանակ Փրեսլին կշարունակի ռոքն ռոլի աստղի կարիերան, գրում է Bird in Flight-ը Variety-ի վրա հղումով:

Սերիալի անոնսը նվիրվում է երաժշտի մահվան 42-րդ տարելիցին: Փրեսլին վախճանվել է 1977-ի օգոստոսի 16-ին: Սերիալի համահեղինակներից է երգչի այրին՝ Փրիսցիլլա Փրեսլին: «Վաղ մանկությունից Էլվիսը երազել է սուպերհերոս դառնալ, որը պայքարում է հանցավորության դեմ և փրկում է աշխարհը: «Գործակալ թագավորը» թույլ է տալիս նրան դա անել»,-ասել է նա:

Սցենարը գրելու է Մայք Առնոլդը, որն աշխատել է լրտեսների մասին «Արչեր» մուլտֆիլմի վրա: Նախագծի հեղինակները չեն հայտնել, թե երթ կհայտնվի սերիալը հարթակում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---