71 հարկանի շենք անմոռուկի տեսքով` Երևանում. Ճարտարապետը հայ է

71 հարկանի շենք անմոռուկի տեսքով` Երևանում. Ճարտարապետը հայ է

PanARMENIAN.Net - Երևանում 270 մետր բարձրությամբ 71 հարկանի շենք կկառուցվի, որն անմոռուկի տեսք կունենա։ Շենքի շինարարության նախաձեռնողը հայկական «Լաուրա ինվեսթմընթ» ընկերությունն է։ Վերջինիս տնօրեն Մերի Մկրտչյանի խոսքով շենքը բազմաֆունկցիոնալ է լինելու․ շրջակայքում կլինի մոտ 200 հեկտար ծիրանի այգի, կլինեն նաև խաղահրապարակներ և հանգստի գոտի։

«Անմոռուկ» համալիրի նախագիծը մշակվել է արաբական «Բայնոնա» ընկերության հետ համատեղ։ Երկու ընկերությունների ներկայացուցիչները պնդում են՝ շենքը կհամապատասխանի սեյսմիկ անվտանգության բոլոր նորմերին և կլինի անվտանգ, հայտնում է «Ա1+»-ը:

«Եթե աշխարհում կան նմանատիպ շինություններ, ապա ինչու նոր որակ չմտցնենք Հայաստանի հանրապետությունում։ Այստեղ կլինի մոտ 2500 աշխատատեղ, իսկ շինարարության ընթացքում մոտ 1300 աշխատատեղ», - ասել է Մերի Մկրտչյանը։

Նա հավելել է նաև, որ գաղափարն ամբողջությամբ հայկական է, ճարտարապետը՝ հայ։ Վերջինիս անունը, սակայն ընկերության տնօրենը նախընտրեց դեռևս գաղտնի պահել։

«Լաուրա ինվեսթմընթ» ընկերության տնօրենի խոսքով շենքի կոնցեպտը մշակել են շուրջ 2 տարի, ևս 2 տարի կտևի նախագծային աշխատանքը, որից հետո շինարարական աշխատանքներ կընթանան մոտ 5 տարի։

Ընկերություններն ստորագրել են հուշագիր՝ հետագա գործակցության և հայ-արաբական գործարար կապերն ամրապնդելու համար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---