«Մատրիցա 4»-ում Կիանու Ռիվզը կվերադառնա իր դերին21 օգոստոսի 2019 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Warner Bros.-ը սկսել է «Մատրիցայի» շարունակության կինոարտադրությունը: Կիանու Ռիվզն ու Քերի Էնն Մոսը կվերադառնան Նեոյի և Թրինիթիի դերերին, իսկ ռեժիսորը կլինի Լանա Վաչովսկին: Այդ մասին հայտնել է Warner Bros.-ի վարչության նախագահ Թոբի Էմմերիխը: Լանա Վաչովսկին կգրի սցենարը, ինչպես նաև հանդես կգա որպես ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր: Ֆիլմի վրա կաշխատեն սցենարիստներ Ալեքսանդր Հերմոնն ու Դևիդ Միթչելը, գրում է TJ-ն Variety-ի վրա հղումով: «Գաղափարներից շատերը, որոնք ես և Լիլին ունեցել ենք 20 տարի առաջ մեր իրականության մասին, այժմ ավելի ակտուալ են դարձել: Ես շատ երջանիկ եմ, որ այդ կերպարները կվերադառնան իմ կյանք և շնորհակալ եմ իմ ընկերների հետ աշխատելու ևս մեկ փայլուն հնարավորության համար»,-ասել է «Մատրիցայի» ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լանա Վաչովսկին: Նկարահանումները նախատեսվում է սկսել 2020-ին: Ինչպես նշել են Variety-ում, ստուդիան վաղուց է փորձում վերադառնալ «Մատրիցային», սակայն դա դժվար էր իրավունքների հետ կապված բարդ համակարգի պատճառով: Սակայն գործընթացն արագացավ «Ջոն Ուիք 3», «Խաղալիքների պատմությունը 4» ֆիլմերի լավ հասույթի և Վաչովսկիի սցենարի հաջողության ֆոնին՝ ստիպելով ստուդիայի ղեկավարությանը և Քիանու Ռիվզին մտածել հնարավոր վերադարձի մասին: 1999-2003-ին թողարկված նախորդ 3 մասը միջազգային կինովարձույթում հավաքել է 1,6 մլրդ դոլար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |