Ryanair ավիաընկերությունը մուտք կգործի Վրաստան![]() 21 օգոստոսի 2019 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Ryanair ավիաընկերությունը մուտք կգործի Վրաստան՝ օգոստոսի 21-ին «Վրաստանի օդանավակայանների միավորումն» ու իռլանդական լոուքոսթերը համագործակցության մասին պայմանագիր կկնքեն: Ըստ էկոնոմիկայի նախարարության, համաձայնագիրը կստորագրեն «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Գեորգի Չոգովաձեն և Ryanair ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ՛Բրայենը: Միջոցառմանը ներկա կլինի նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան, հայտնում է 1tv.ge-ն: Հայտնի բյուջետային ավիաընկերությունը, որը նաև ամենախոշորներից է, ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Եվրոպա ինչպես Քութայիսի, այնպես էլ Թբիլիսիի միջազգային օդանավակայաններից: Թբիլիսի-Միլան առաջին չվեչթը ավիաընկերությունը կկատարի նոյեմբերի 6-ին: Տոմսի արժեքը՝ սկսած 19,99 եվրոյից: Ըստ տեղեկությունների, այս փուլում Թբիլիսիից Ryanair-ը թռիչքներ կիրականացնի միայն Միլան, իսկ Քութայիսից՝ իտալական Բոլոնյա և ֆրանսիական Մարսել: Ընկերությունն ու Վրաստանի իշխանությունները չվերթներ սկսելու մասին բանակցել էին դեռ 2013 թվականին։ այն ժամանակ, սակայն, գործարքը չէր կայացել Ryanair-ի, վրացական կողմի բնորոշմամբ, անհամաչափ պահանջների պատճառով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |