«Ռոսգոսստրախ Արմենիա»-ի բաժնետոմսերն առանց խախտումների են վաճառվել21 օգոստոսի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի արբիտրաժային դատարանը մերժել է «Ռոսգոսստրախի» հայցը, որը պահանջում էր ապօրինի համարել «Ռոսգոսստրախ Արմենիա» ՓԲԸ դուստր ձեռնարկության բաժնետոմսերի վաճառքը կիպրոսյան Cimarex Management-ին, գրում է «Փրայմ» գործակալությունը: Իր հայցում «Ռոսգոսստրախը» խնդրել էր անվավեր ճանաչել 2017-ի մայիսի 2-ի գործարքը բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ: Այսինքն, ուզում էր պարտավորեցնել Cimarex Management-ին վերադարձնել իր նախկին հայաստանյան դուստր ձեռնարկությունը: Ժամանակին ռուսական ապահովագրական ընկերությունը վաճառել է հայաստանյան ձեռնարկության բաժնետոմսերի 100 տոկոսը 480 մլն ռուբլով (մոտ 7 մլն 300 հազար դոլար): Ըստ հայցվորի, պայմանագիրը կնքվել էր նախկին տնօրեն Դմիտրի Մարկարովի լիազորությունների չարաշահմամբ և ընկերությանը վնաս էր հասցվել: Պատասխանող կողմը հայցը չէր ընդունել և դատարանն այժմ հաստատեց վերջինիս իրավացիությունը: Զուգահեռ դատավարությամբ «Ռոսգոսստրախը» պահանջում է Մարկարովից 1,3 մլրդ ռուբլի գանձել հայկական դուստր ձեռնարկության վաճառքից վնասը հատուցելու համար: Հայցվորը հայտարարել է, որ գործարքից շահել է «Ռոսգոստրախի» նախկին շահառու Դանիլ Խաչատուրովը, որն, ըստ հայցվորի, թաքնվում է օֆշորի հետևում, որը գնել է բաժնետմոսերը: Այդ գործով երկու ատյանների դատարանները նույնպես մերժել են հայցը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |