Ծիծեռնակաբերդում 100 ծառ է այրվել. Պատճառը կարող է հրավառությունը լինել

Ծիծեռնակաբերդում 100 ծառ է այրվել. Պատճառը կարող է հրավառությունը լինել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին Ծիծեռնակաբերդի զբոսայգում բռնկված հրդեհի պատճառը կարող է հրավառությունը լինել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Ըստ ԱԻՆ-ի, հրդեհը մեկուսացվել է ժամը 23:58-ին, մարվել՝ 00:45-ին: Այրվել է մոտ 2 հա բուսածածկույթ և 100 ծառ:

«Օգոստոսի 21-ին Ծիծեռնակաբերդի հարակից անտառում անցած երեկոյան առաջացած հրդեհի պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, հարևանությամբ գործող ռեստորանից արձակված հրավառությունն է: ԱԻՆ-ի Փրկարար ծառայության մարտական հաշվարկները շիջման աշխատանքներ են տանում: Նրանց օգնության են հասել նաեւ Աղբահանության եւ սանմաքրման համայնքային հիմնարկի ջրցան մեքենաները: Դեպքի վայրում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ:

Օգոստոսի 21-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էլ Գարդեն» սրճարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Ժամը 22:45-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---