ԱՀԿ. Միկրոպլաստիկի առկայությունը խմելու ջրում առողջությանը չի վնասում![]() 22 օգոստոսի 2019 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Առողջության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս փուլում միկրոպլաստիկի առկայությունը խմելու ջրում չի դիտարկում որպես վնաս մարդու առողջությանը: Այդ մասին ասվում է կազմակերպության զեկույցում: ԱՀԿ աշխատակից Բրյուս Գորդոնը նշել է, որ ավելի մեծ տարբերություն կա տոքսինների այն քանակի միջև, որը մարդու մարմինը կարող է անվնաս կլանել, և այն ցուցանիշների, որոնք վնասակար կհամարվեն: «Մենք ամենևին մտահոգված չենք»,-ասել է նա՝ խոսելով խմելու ջրում այժմ առկա կուտակումների մասին, գրում է Deutsche Welle-ն: Միևնույն ժամանակ փորձագետները զգուշացնում են, որ եթե աղտոտումն այս տեմպերով շարունակվի, երկարաժամկետ հեռանկարում հնարավոր են որոշակի հետևանքներ մոլորակի ջրային էկոհամակարգում և մարդկության համար ընդհանուր առմամբ: «Հարկավոր է նվազեցնել պլաստիկով աղտոտվածության մակարդակն աշխարհում»,-իր հերթին ասել է ԱՀԿ մեկ այլ ներկայացուցիչ Մարիա Նեյրան: Նա նաև կոչ է արել ավելի մանրազննին ուսումնասիրել այդ թեման: Համաշխարհային օվկիանոսում պլաստիկից թափոնների քանակը կրճատելու վերաբերյալ առաջին միջազգային համաձայնագիրը կնքվել է հունիսի 16-ին G20-ի հանդիպմանը Ճապոնիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |