Լրացուցիչ 111 մլն դրամ՝ համայնքներում սուբվենցիոն ծրագրերին22 օգոստոսի 2019 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարաններին կհատկացվի 111 մլն դրամ համայնքներին լրացուցիչ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ՝ 2018 թվականի ընթացքում 117 համայնքի կողմից ներկայացվել է 230 ծրագրային հայտ, որից միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացել 180-ը: Դրանցից 152-ը համաֆինանսավորվել են պետական բյուջեից՝ 1․62 մլրդ դրամով: Դրանք հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը։ Սակայն 2018 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզից՝ 3, Կոտայքի մարզից՝ 2, և Տավուշի մարզից՝ 1 ծրագրային հայտերը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել էին: Այդ ծրագրերի ընդհանուր արժեքը մրցույթների արդյունքներով կազմել է 277 մլն դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորման մասը՝ 111 մլն դրամ է: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |