Լրացուցիչ 77 մլն դրամ՝ «դայակների ծրագրին»

Լրացուցիչ 77 մլն դրամ՝ «դայակների ծրագրին»

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում որոշել է լրացուցիչ 77 մլն դրամ հատկացնել երեխայի՝ մինչև երկու տարին լրանալն աշխատանքի վերադարձող մայրերի աջակցության ծրագրին։

Նախագծի հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հաղորդմամբ՝ հատկացվող գումարի հաշվին ծրագրում կընդգրկվի ևս 93 անձ, որոնց համար անհրաժեշտ էր լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

Ծրագրով պետությունը երեխայի մորը ամսական 55,000 դրամ է տրամադրում դայակ վարձելու համար։ Այս պահին ծրագրում 472 անձ է ընդգրկված, 2018 թվականին նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն պահանջարկի ծավալները հաշվի առնելով՝ ծրագիրն ընդլայնվել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---