ԱԳՆ. Ադրբեջանի սահմանը հատած հայ զինվորի հարցը մտահոգիչ է22 օգոստոսի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է բավական մտահոգիչ մնալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Այս պահին նորություն չունեմ ասելու այն առումով, որ և՛ Կարմիր խաչը, և՛ Պաշտպանության նախարարությունը, և՛ անմիջական առնչություն ունեցող մյուս կառույցներն առնչվում են այս հարցին։ Հարցը պահանջում է համակարգված մոտեցում», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: ՀՀ արտգործնախարարը միաժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իր հանդիպումները շարունակվում են։ «Բանակցային գործընթացը չի կագնել։ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն», - ամփոփել է արտաքին գերատեսչության ղեկավարը։ Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքերում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Արցախի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ նաեւ երեկ՝ օգոստոսի 13-ին՝ հորդորելով հավատ չընծայել ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքի մանրամասները ճշտելու համար հետաքննություն է տարվում, բայց իր ներքին համոզմամբ՝ զինծառայողը մոլորվել է։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |