Բրիտանիայում Պուտինի մասին սերիալ կնկարահանեն![]() 22 օգոստոսի 2019 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Channel 4-ը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին 3 սերիանոց փաստագրական սերիալ նկարահանելու մասին: Այն կոչվելու է «Պուտին. Ռուս լրտեսի պատմությունը»: Հեռուստաալիքի պատվերով սերիալի արտադրությամբ կզբաղվի բրիտանական Rogan Productions ստուդիան, որը նախկինում արդեն գործակցել է Channel 4 և BBC-ի հետ: Նկարահանումներն անցնելու են ՌԴ-ում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, գրում է «Վեդոմոստին»: Սերիալը նվիրված է լինելու նրան, թե «ինչպես են Պուտինի գիտելիքները լրտեսության ոլորտում և անձնական փորձն ազդել նրա քաղաքականության, Ռուսաստանի և ժամանակակից աշխարհի վրա, ասվում է հաղորդագրության մեջ: Այս պատմությունն «ինքը Պուտինն է պատմում, նրա մերձավորները և նրանք, ում վրա առավելապես ազդել են նրա գործողությունները»: Սերիալի ռեժիսորն է Նիկ Գրինը: Նա ֆիլմեր էր նկարահանել Հին Հռոմի և Ռիչարդ Առյուծասրտի մասին BBC-ի և Discovery համար, փաստագրական սերիալ Հիսուս Քրիստոսի մասին CNN-ի համար, ինչպես նաև ֆիլմ խորհրդային շրջանի սուզանավորդ Վասիլի Արխիպովի մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |