Կամավորություն՝ մարդկանց տանիքով ապահովելու համար22 օգոստոսի 2019 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում լուծվել է կիսակառույց տան և թեքահարթակի խնդիր: Բաբայաններին աջակցել են բնակարանաշինության գործում տարիների արդյունավետ գործակցություն արձանագրած կառույցները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Օբյեկտիվ և սուբյեկտիվ՝ առողջական և ֆինանսական պատճառներով, ավելի քան 40 տարի առաջ կառուցված հին տունը երբևէ չէր հիմնանորոգվել: Տարիներ առաջ՝ 2006-ին, դժբախտ պատահարի պատճառով, տան ավագ որդին` Ալիկը, հայտնվել էր անվասայլակին։ Ընտանիքի համար դա ոչ միայն հոգեբանական, այլև ֆինանսական լուրջ խնդիր էր։ Ալիկն ու կրտսեր եղբայրը՝ Արծրունը, աշխատում էին, սակայն տունը վերանորոգել չէր հաջողվում: Մինչդեռ խնդիրները քիչ չէին. կիսամութ սենյակներ՝ սահմանափակ պատուհաններով ու քանդված պատերով, կաթացող տանիք, կիսավեր պատշգամբ, փայտյա թեքահարթակ և այլն: Բնակարանաշինության ծրագրի շնորհիվ Բաբայաններն արդեն ավարտել են տան ներքին հարդարման աշխատանքները։ Շուտով կտեղադրվի նաև ջեռուցման համակարգ: Շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու պատրաստակամությամբ՝ ընտանիքին օգնության են հասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն ու աշխատակիցները։ Կամավորները համախմբվել են՝ հասանելիության խնդիրը լուծելու համար: Համատեղ ուժերով՝ փայտյա թեքահարթակի փոխարեն կառուցվել է նորը: Իրականացվել են բետոնացման աշխատանքներ: Հարմարավետ տուն ունենալն արդեն երազանք չէ ընտանիքի համար։ «Ինձ համար թեքահարթակ ունենալն այսօր անհրաժեշտություն է, իսկ փայտյա թեքահարթակն այնքան էլ ապահով չէր։ Բետոնապատ թեքահարթակը անվասայլակի համար նույնն է, ինչ մեքենայի համար՝ ասֆալտապատ ճանապարհը (ժպտում է)։ Շնորհակալ եմ, որ օգնում եք արագ լուծել ինձ համար ամենակարևոր խնդիրը »,-ասել է Ալիկը։ «Եթե ուզում ենք երկիր շենացնել, պիտի պատրաստ լինենք համախմբվելու: Կարողանանք ստեղծել մի բան, որից օգտվողը ոչ թե մենք, այլ մեր հայրենակիցներից մեկն է լինելու: Երբ ամեն անգամ, ինչ-որ տեղ շինարարություն ենք իրակացնում՝ սրտանց ուրախանում եմ: Կամավորների կազմած շղթան, փրկության օղակի նման, գործն առաջ է տանում: Վստահ եմ, որ դրանից ոգևորվում են ոչ միայն տան անհրաժեշտություն ունեցողները, այլև մեր աշխատակիցները: Լուսավոր կյանքի ճանապարհն սկսվում է մարդասիրությունից և պատասխանատվությունից: Այդպես են մտածում այստեղ աշխատող մարդիկ: Հակառակ դեպքում չէին աշխատի՝ խնդիրը համարելով ոչ իրենցը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօերն Ռալֆ Յիրիկյանը: «Ամեն ընտանիք իր խնդիրներն ու դժվարություններն ունի։ Այս ընտանիքի պարագայում կարևոր է նշել, որ տոկունությունը, հումորի զգացումն ու դժվարությունները հաղթահարելու ձգտումը չեն լքել նրանց, և կան մարդիկ որոնք պատրաստ են աջակցել՝ ձեռք ձեռքի տալ, թեթևացնելու ընտանքի ուսերին ընկած տարիների հոգսը։ Թերևս դա է բնակարանաշինության ծրագրի առաքելությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |