Արցախի ՄԻՊ-ը ողջունել է դիտորդական ՀԿ-երին ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը

Արցախի ՄԻՊ-ը ողջունել է դիտորդական ՀԿ-երին ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը

PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում ողջունել է դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-երին ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը:

«Որպես Արցախի բնակիչ ու Մարդու իրավունքների պաշտպան՝ ուրախ եմ ՀՀ կառավարության այն որոշման համար, որով գումար է հատկացվում ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություններին աջակցելու նպատակով:

Հուսամ՝ սա նոր սկիզբ կլինի Արցախի պետական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը և տեղի կարողությունների զարգացմանը ՀՀ կառավարության տևական աջակցության համար: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին իմ աջակցությունը հայտնելուց բացի, ես նաև առաջարկել ու խորհուրդ եմ տվել նրանց առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը և տեղում զարգացնել համապատասխան կարողություններ, ոչ թե Երևանից բերել պատրաստի թիմեր»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ տասնամյակների մեծածավալ կոշտ ներդրումից ու աջակցությունից (ֆինանս, ենթակառուցվածքներ, տնտեսական նախագծեր) հետո հայությունը (ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, քաղհասարակությունը և սփյուռքյան կառույցները) պետք է մտածի Արցախում նաև լուրջ փափուկ ներդրման (կարողություններ, մարդկային ռեսուրսներ, ինստիտուտներ) մասին:

«Իհարկե, առ այսօր մեծ գործ է արվել նաև այդ ուղղությամբ, բայց դրա կարիքը դեռ շատ կա, առավել ևս, երբ Արցախը փաստացի մեկուսացած է միջազգային փորձից, ծրագրերից ու ռեսուրսներից»,-ասվում է հայտարարության մեջ:

Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտ­րութ­յուն­նե­րին քաղաքացիական հասարակության կողմից դիտոր­դական առաքելու­թ­յուն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը մոտ 34 մլն դրամ է հատկացրել։

Գումարը տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակո­ռուպցիոն կազմակերպությանը։ ­

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---