Վարչապետն ու ՏԿԵ նախարարը մեկնել են Ջերմուկ, ՄԻՊ-ն էլ աշխատանքային խումբ է գործուղել23 օգոստոսի 2019 - 10:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ մեկնել է Ջերմուկ: Այդ մասին վարչապետը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:«Գնացինք Ջերմուկ»,-գրել է նա: Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք։ Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդևազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Առանձին քննարկումներ տեղի կունենան նաև Ջերմուկի համանքապետարանում։ Հաշվի առնելով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները՝ առանձին դիտարկում կիրականացվի քաղաքում ոստիկանական ուժերի կուտակումների հետ կապված։ Այս հարցով Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին երեկ հասցեագրվել է 3 ահազանգ Ջերմուկի բնակիչներից։ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |