Աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 մեքենայով23 օգոստոսի 2019 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 մեքենայով: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նա հավելել է, որ այսպիսով աղբահան մեքենաների ընդհանուր թիվը հասել է 24-ի։ «Աղբահանության հիմնարկը համալրվեց եւս 5 մեքենայով, ընդհանուր՝ 24»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը նոր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ 600 աղբաման է հասել Երևան: «600 նոր աղբաման երեկ երեկոյան հասավ Երեւան։ Դրանք կհավաքվեն ու կբաշխվեն վարչական շրջանների միջեւ առաջիկա շաբաթների ընթացքում։ Սպասում ենք նոր խմբաքանակների»,-ասվում է գրառման մեջ: Երևանի ավագանին օգոստոսի 9-ին արտահերթ նիստում որոշել է աղբահանության և սանիտարական մաքրման համար լրացուցիչ 1.7 մլրդ դրամ հատկացնել: Քաղաքապետարանը գումարն ուղղելու է տրանսպորտային սարքավորումների ձեռք բերմանը՝ 1.5 մլրդ դրամ, հնամաշ, այրված կամ ջարդված աղբամանները փոխարինելուն՝ 155 մլն դրամ։ Նախատեսվում է գնել 5 փոշեկուլ ավտոմեքենա, որոնք կմաքրեն մայթերն ու գազոնները, 11 ձնամաքրող մեծ մեքենա, 10 փոքր ձնամաքրող մեքենա, որոնք կմտնեն բակեր, 22 ձնամաքրող տրակտոր՝ մայթերի մաքրման համար, 10 փոքր աղբահավաք մեքենա, 3 միավոր աղբաման լվացող մեքենա, որ աղբամանները քլորաջրով լվացվեն, ախտահանվեն և 1000 մետաղական աղբարկղ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |