Ապօրինի ծառահատումների դեպքեր են բացահայտվել23 օգոստոսի 2019 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Մարտունու բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողները Սևանի անշարժ հենակետում օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ին, ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մեքենա, որում հայտնաբերվել է մոտ երկու խորանարդ մետր կաղնու վառելափայտ: 33-ամյա դիլիջանցի վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրությամբ հայտնել է, որ փայտանյութն ինքն է հավաքել անտառից և վառելափայտ պատրաստել: Վառելափայտով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Օգոստոսի 22-ին, ժամը 03.20-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում շրջիկ ծառայություն իրականացնելիս, Դսեղ գյուղի սկզբնամասում Թումանյանի ոստիկանները ստուգման են ենթարկել Դսեղ գյուղի 34-ամյա վարորդի վարած «Ֆորդ» մեքենան, որը բեռնված էր շուրջ երեք մ/խ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, պատրաստել է մոտ 15 օր առաջ՝ Դսեղ գյուղի հարակից տարածքից՝ բենզասղոցով հատելով երկու քամատապալ ծառ: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |