ՌԴ-ն կհզորացնի և կարդիականացնի Աբխազիայի բանակը23 օգոստոսի 2019 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կֆինանսավորի Աբխազիայի բանակի արդիականացումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն իր աբխազ պաշտոնակից Մերաբ Կիշմարիայի հետ հանդիպմանը: Նախարարները հանդիպել են օգոստոսի 23-ին Մոսկվայում: Բանակցությունների ավարտին համաձայնագիր է ստորագրվել երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության զարգացման, ինչպես նաև Աբխազիայի Զինված ուժերի արդիականացման մասին: Ֆինանսական աջակցության չափը չի նշվում, հայտնում է Lenta.ru-ն: Շոյգուն հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան երկու պետությունների պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածք են ստեղծել: ՊՆ ղեկավարը նաև կարևորել է համատեղ ռազմակայանի զարգացումը, որն ապահովում է անվտանգությունը տարածաշրջանում: «Կարևոր նշանակություն ունեն այն փաստաթղթերն ու համաձայնագրերը, որոնք ստորագրվել են 2014-ին, 2015-ին և, անկասկած, մեր ռազմակայանը, որը մենք ամրապնդում ենք և որը մեր համատեղ ջանքերով մեր կայունության երաշխավորն է»,-ասել է նախարարը: Մոսկվան պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը 2008-ի օգոստոսին տեղի ունեցած ռազմական հակամարտությունից հետո, երբ ռուսական զորքեր մտան այդ տարածաշրջան, իսկ Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |