ՃՏՊ՝ Կրասնոդարի երկրամասում. ՀՀ 3 քաղաքացի է զոհվել

ՃՏՊ՝ Կրասնոդարի երկրամասում. ՀՀ 3 քաղաքացի է զոհվել

PanARMENIAN.Net - ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտ երկու մարդատար «Նիսան» և «Օպել» ավտոմեքենաների վթարի հետևանքով ՀՀ 3 քաղաքացի է զոհվել`1938, 1984, 1988թ. ծնված:Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

ՃՏՊ հետևանքով կա նաև տուժած ՀՀ քաղաքացի, 2013 թվականի ծնված: Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունքում է:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել օգոստոսի 23-ի երեկոյան Կովկաս մայրուղում, Զավետնի ավանից ոչ հեռու:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը Դոնի Ռոստովում մշտական կապի մեջ են ՌԴ համապատասխան մարմինների և բուժհաստատությունների հետ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---