Բախումներ ոստիկանության հետ Ֆրանսիայում` G7-ի մեկնարկից առաջ24 օգոստոսի 2019 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 24-ի գիշերը, Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, ֆրանսիական Յուրյունում ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել: 4 ոստիկան թեթև վնասվածքներ է ստացել, տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել: Յուրյունը մոտ 20 կմ է հեռու Բիարիցից, որտեղ մեկնարկելու է G7 գագաթնաժողովը: Ակտիվիստները ճամբար են բացել, օգոստոսի 23-ին նրանք փորձել են ճանապարհը փակել, իսկ հետո փակել են ճամբար տանող ուղին և փոքր բարիկադներ են կառուցել: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել, գրում է Deutsche Welle-ն: Բիարիցը մինչդեռ պահպանության տակ է և անհասանելի է ցուցարարների համար: Սակայն, շուրջն ակտիվիստների արդեն մի քանի վրանային ճամբար կա: Օգոստոսի 24-ի ցերեկը մեծ ակցիա է նախատեսվում գագաթնաժողովի դեմ: Գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Թրամփն առաջարկեց վերականգնել ՌԴ մասնակցությունը գագաթնաժողովին, ինչին կողմ արտահայտվեց նաև Մակրոնը: Սակայն Լոնդոնն ու Բեռլինը կտրուկ դեմ հանդես եկան` կապելով դա Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հետ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |