ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ համար

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել ֆինանսավորումը 2019 թ. արտաքին օգնության ծրագրերի վերաբերյալ, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Դա ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում: Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019 թվականի համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:

Ինչ վերաբերվում է 2020-ի ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:

Նախագահ Թրամփի վարչակազմը ձգտում էր դադարեցնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը՝ դրանք որակելով ոչ անհրաժեշտ և անիմաստ և սառեցրել էր 4 միլիարդ դոլարի տրամադրումը, որն արդեն հաստատված էր Կոնգրեսի կողմից:

«ԱՄՆ-ում հատկացումների գործընթացը բավականին բարդեցված է: Նախ առաջարկությամբ հանդես է գալիս վարչակազմը: Այնուհետև արտաքին օգնության նախագիծը քննարկում են Կոնգրեսի երկու պալատները և հանգում համաձայնության ու վերջապես, նախագահը ստորագրում է կամ չի ստորագրում օրինագիծը: Այս պահին հարաբերությունները նախագահ Թրամփի և Կոնգրեսի միջև հակասական են»,- ասել է քաղաքագետ Էմիլ Սանամյանը:

Սակայն Սպիտակ տունը հետ կանգնեց արտաքին օժանդակության միջոցների սառեցան և կրճատման գաղափարից այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մի շարք բարձրաստիճան օրենսդիրներ դեմ են այս գաղափարին: Կոնգրեսի հաստատված միջոցների կրճատմանն ընդդիմացան ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական օրենսդիրները:

«Այս վարչակազմը ցանկանում է որքան հնարավոր է քիչ ծախսել արտաքին օգնության ծրագրերի վրա՝ քաղաքական ճնշում գործադրելով հնարավորինս շատ կրճատումներ իրականցնելու համար»,- ասել է քաղաքագետ Էմիլ Սանամյանը:

Միևնույն ժամանակ վարչակազմն իր դժգոհություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների դիրքրորոշման կապակցությամբ: Սպիտակ տունը հայտարարել է, որ ակնհատ է, որ շատ կոնգրեսականներ չեն աջակցում միջոցների անիմաստ վատման դադարեցման ջանքերին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է, որ այդ օժանդակության դադարեցումը կխախտեր կողմերի միջև վստահությունը բյուջեի հաստատման գործընթացի շուրջ:

Իրենց հերթին հանրապետական երկու ազդեցիկ օրենսդիրներ, սենատոր Լինդսի Գրեհամն ու կոնգրեսական Հոլ Ռոջերսը նշել են, որ արտաքին օգնության միջոցների սառեցումը վնաս կհասցներ ազգային անվտանգությանն ու հակաահաբեկչական ջանքերին, ինչպես նաև խնդիրներ կստեղծի Սպիտակ տան և Կոնգրեսի միջև բյուջեյի հարցերով բանակցություններում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---