ANCA-ն Մեթյու Բրայզային մեղադրում է ղարաբաղյան հիմնախնդրում ամերիկյան դիրքորոշումից հեռանալու մեջ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (ANCA) ղեկավար Քեն Խաչիկյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայզային

մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հարցում ամերիկյան դիրքորոշումից հեռանալու մեջ, մինչդեռ վերջինիս բնակչությունը դաժան պատերազմում նվաճել է կյանքի իրավունքը, բռնապետությունից ազատ կյանքի իրավունքը եւ այն կառավարության օրոք, որն ինքն է ընտրել: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը, Քեն Խաչիկյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանին պատկանելու մասին Բրայզայի հայտարարությունը ընդհանրապես ճիշտ չէ: «Մենք բոլորս էլ գիտենք դա, ինչպես գիտեն Բաքուն եւ Անկարան»,- ասել է ANCA-ի ղեկավարը:



BBC-ին տված հարցազրույցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Մեթյու Բրայզան հայտնել էր, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---