Ոստիկանները Հոնկոնգում հրազեն են կիրառել![]() 26 օգոստոսի 2019 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հոնկոնգի ոստիկանությունն առաջին անգամ հրազեն է կիրառել ցուցարարներին ցրելու ժամանակ: Այդ մասին լրագրողներն է ասել ոստիկանության ներկայացուցիչը: Ոստիկանն օդ է կրակել, երբ նրան մի քանի ցուցարար է շրջապատել: Նույն օրը Հոնկոնգի ոստիկանությունն առաջին անգամ ջրանետ մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար: Արտոնված հանրահավաքի ժամանակ անկարգություններ են սկսվել, ակցիայի մասնկիցները սկսել են փակել փողոցներն ու բարիկադներ կառուցել, քարեր նետել ոստիկանների վրա, «Մոլոտովի կոկտեյլներ», գրում է Deutsche Welle-ն: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Գրեթե 50 մարդ վնասվածք է ստացել, բերման է ենթարկվել 65 մարդա: Հոնկոնգի բնակիչները բողոքում են արտահանձնման օրենքի ընդունման դեմ, որով հնարավոր կլինի արտահանձնում նաև Չինաստան, ինչը կնպաստի Պեկինի ազդեցության աճին տարածաշրջանում: Ցույցերը Հոնկոնգում շարունակվում են արդեն 3 ամիս: Ցուցարարները նաև պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ, համըդհանուր ընտրական իրավունք, Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամի հրաժարականը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |