Գերմանիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը![]() 26 օգոստոսի 2019 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացման գործընթացը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Չեխիայի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագրի վավերացումը: Համաձայնագիրը վավերացրել են նաև Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան, Կիպրոսը: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |