Իսրայելը հարվածել է «Համասի» օբյեկտներին Գազայի հատվածում

Իսրայելը հարվածել է «Համասի» օբյեկտներին Գազայի հատվածում

PanARMENIAN.Net - Իսրայելի ռազմական ավիացիան մի քանի հարված է հասցրել «Համասի» օբյեկտներին Գազայի հատվածում՝ ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծմանը պաղեստինցի ծայրահեղականների կողմից: Այդ մասին Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Twitter-ում: Կորուստների մասին տվյալներ չկան:

Իսրայելի ավիացիան հարվածներ է հասցրել «Համասի» ռազմակայանի թիրախներին»,-գրում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ իսրայելյան ՀՕՊ-ը 2 հրթիռ էր խոցել, որոնք արձակվել էին Գազայի կողմից: Ընդհանուր առմամբ պաղեստինցիները 3 հրթիռ էին արձակել: Իսրայելի որոշ սահմանամերձ բնակավայրերում օդային տագնապի ազդանշան է հնչել:

Իսրայելն ու Պաղեստինը պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց: Մայիսին տեղի ունեցավ հակամարտության սրացում, Գազայի հատվածը մեկ օրում մոտ 400 հրաթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ: Ի պատասխան Իսրայելը գրոհեց «Համասի» մոտ 200 օբյեկտ: Ավելի ուշ կողմերը հրադադար կնքեցին մինչև 2019-ի ավարտը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---